Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ավելի լավ կլիներ` չխոստովաներ

Ավելի լավ կլիներ` չխոստովաներ
03.11.2016 | 20:29

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով առաջին տպարանի շենքի պայթեցմանը, ասել է, որ եթե տեղյակ լինեին, կարգելեին, թույլ չէին տա։ Սա այն դեպքն է, որ ավելի լավ է պաշտոնյան խոստովանի, որ սխալվել են, քան հայտարարի, թե տեղյակ չեն եղել։

Նշանակում է` մայրաքաղաքում կատարվող ճարտարապետական անօրինականությունների հիմնական մեղավորը հենց քաղաքապետարանն է, քանի որ հետևողական չէ շատ հարցերում և որոշ մարդկանց փչացնող-ավերող ձեռքերն ամեն տեղ հասնում են։ Բնական հարց է առաջանում, իսկ որտեղ էր քաղաքապետարանի համապատասխան օղակի ուշադրությունը։ Տարոն Մարգարյանն ավելի է խորացնում իրենց մեղքի բաժինը՝ հայտարարելով. «Երևանում մեկ դեպք ենք ունեցել՝ Կրկեսի շենքն էր, որը պայթեցման եղանակով իրականացվեց, բայց հասարակության ընդվզումները տեսանք, ու գոնե քաղաքապետարանն իր մեջ հետևություններ արեց և մեզ մոտ արգելվեցին նման թույլտվությունները»:

Եթե արգելվել է, ուրեմն կառուցապատողը, կոպիտ ասած, «թքած» է ունեցել այդ արգելքի վրա, ըստ այդմ, առաջնորդվելով սեփական հայեցողությամբ ու բանի տեղ չդնելով պատկան մարմիններին։ Չնայած ամենահավանական ու ընդունված մեթոդը, որ միշտ նման դեպքերում է լինում, հետևյալն է՝ գումար՝ օրենքի տառը չպահպանելու և ամենաթողությունը շարունակելու համար։

Եվ անտեղյակության կամ, ավելի ստույգ, դիտավորյալ անտեղյակության և թույլտվության «արգելքը» չպահպանելու համար առաջին մեղավորը քաղաքապետարանն է։ Տխուր փորձերը հուշում են, որ մայրաքաղաքում այնպիսի ճարտարապետական ու շինարարական այլանդակություններ ու ապօրինություններ են կատարվել, որ այս պայթյունը դրանց մոտ ընդամենը թույլ քամի էր։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ համապատասխան օղակները ոչ միայն սրտացավ չեն սեփական երկրի հանդեպ, այլև հանուն գումարների անխնա քանդում ու այլանդակում են Երևանը։ Ի վերջո, ո՞վ պետք է պատասխան տա այս ավերածությունների համար, ե՞րբ պետք է վերջ դրվի այս ամենին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ